Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

IDeA հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Aurora Prize-ի մրցանակաբաշխության գործընկերներին

$
0
0

 

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բոլոր անձանց եւ կազմակերպություններին՝ Aurora Prize for Awakening Humanity նախաձեռնությանը աջակցելու համար:
 

Հիմնադրամն առանձնահատուկ երախտագիտություն է հայտնում մրցանակաբաշխության արարողության գործընկերներին եւ, հատկապես` «ARARAT»  հայկական լեգենդար կոնյակի արտադրող Երեւանի կոնյակի գործարանին, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ, Panarmenian Media Group ընկերություններին:
 

Մենք շնորհակալ ենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք մեզ  հետ են եւ կիսում են  նախաձեռնության  գաղափարն ու արժեքները: Աշխարhում կատարվող  իրադարձությունները ցույց են տալիս, որ մարդասիրության հետ կապված խնդիրներն այսօր եւս հրատապ են, ինչպես հարյուր տարի առաջ»,-ասել է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Էդգար Մանուկյանը:

 

«Հարյուր տարի անց Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից իրենց փրկողներին երախտագիտություն հայտնելու եւ նոր գլոբալ նախաձեռնության սկիզբ դնելու գաղափարն ինքնին բացառիկ է: Մեզ համար անչափ հաճելի է սեփական ավանդն ունենալ այդ նախաձեռնության իրականացման գործում»,- ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանը:


««Ավրորա» մրցանակը կոչ է՝ ուղղված անհատի կամքն արթնացնելուն՝ մղելով նրան գործելու իբրև առաքելությամբ Մարդ, ով կյանքեր փրկելու համար պատրաստ է տանել զրկանքները, արհամարհել վախը, մինչև անգամ՝ վտանգել սեփական կյանքը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:


«Մեզ համար պատիվ է ներկայանալ որպես Ավրորա մրցանակի գլխավոր մեդիա-գործընկեր:  Հույս ունեմ, որ 100LIVES/Ավրորա նախաձեռնության շնորհիվ աշխարհը մի քիչ ավելի զգոն կդառնա, մարդիկ էլ՝ ավելի մարդասեր», - նշել է Panarmenian Media Group-ի Խորհրդի նախագահ Արմեն Արզումանյանը:

 

Aurora Prize for Awakening Humanity-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 24-ին, Երեւանում:



 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>