Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Սլովակ պատգամավորը ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողության վերաբերյալ հայտարարություն է կատարել

$
0
0

 

Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի՝ Ազգային խորհրդի Եվրոպական հարցերի կոմիտեի նորընտիր նախագահ Լյուբոշ Բլահան (Ľuboš Blaha) ապրիլի 2-ին Ֆեյսբուքյան իր էջում ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ  հայտարարություն էր տարածել։


«Հաղորդվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հարձակում է սանձազերծել հայերի դեմ։ Ըստ հայկական աղբյուրների, զոհերի շարքում է նաև 12-ամյա մի երեխա ... Ես կցանկանայի դատապարտել հարձակումը և ափսոսանք արտահայտել լարվածության կապակցությամբ։ Հուսով եմ, որ իրավիճակը կհանդարտվի և չի վերածվի տարածաշրջանային մեկ այլ պատերազմի։ Մեկ ամիս առաջ ես շտապեցի դեպի Եվրոպայի խորհուրդ, որպեսզի քվեարկեմ ադրբեջանա-թուրքական հակահայ ռազմատենչ բանաձևի դեմ: Նաև ի շնորհիվ սլովակյան պատվիրակության այդ բանաձևը տապալվեց։ Այն ժամանակ հայ բարեկամներն ինձ տեղեկացնում էին, թե ադրբեջանցիներն ու թուրքերն ինչ ճնշում են բանեցնում հայերի և ռուսների դեմ։ Թվում էր, թե նրանք սխալվում են, որ ռազմատենչ դիվանագիտությունն ի վերջո ավարտվելու է ռազմական գործողություններով: Հավատում եմ, որ հակամարտությունը կկարգավորվի ԵԱՀԿ կողմից, որին անցյալում հաջողվել է մի շարք դեպքերում իրավիճակը հանդարտեցնել: Ես համերաշխ եմ հայերի հետ։ Կարևորն այն է, որ խաղաղություն հաստատվի»,- գրել է նա։
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>