Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Արցախում կռվողները պաշտպանել են ապրելու ու հայ մնալու իրենց իրավունքը. օս քաղաքագետ Ալան Մամիև

$
0
0

Օս քաղաքագետ Ալան Մամիևն իր տպավորություններն է կիսել «Երևանյան աշխարհաքաղաքական ակումբ» պորտալի հետ՝ խոսելով վերջին օրերին Ղարաբաղյան հակամարտության սրման մասին։

 

Անդրադարձը ներկայացնում ենք ստորև.

 

«Ղարաբաղը ոչ միայն պարզապես պաշտպանում է իր անկախությունը, Արցախի բնակիչները պայքարում են իրենց ապրելու իրավունքի համար։ Ապրել բառի ուղիղ իմաստով, դա պարզապես խոսք չէ, դա փաստ է։ Բոլորը հստակ գիտակցում են, որ եթե Արցախն ընկնի, այնտեղ ցեղասպանություն տեղի կունենա, ինչպես դա պատահեց հայ ժողովրդի հետ ավելի քան 100 տարի առաջ։

 

Հայ ժողովուրդը, իմ կարծիքով, դա գիտակցում է։ Այդ պատճառով Արցախի ժողովրդի համար պետականության հարցը բնակչության կամ էլիտայի քմահաճույքի հարց չէ, այլ հստակ գիտակցումն այն բանի, որ առանց պետականության այնտեղ կոտորած կսկսվի, ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ հայերի հետ Օսմանյան կայսրության ժամանակ։

 

Ճանաչումը տասներորդական գործ է, կարևորը դա չէ, կարևորը կյանքն է։ Հենց դա էին պաշտպանում Արցախի մարտիկները տարիներ առաջ՝ ապրելու և հայ լինելու իրենց իրավունքը։

 

Դա ինձ համար հասկանալի է նաև այն պատճառով, որ ես օս եմ, և նման իրավիճակ կարող է լինել նաև մեր՝ Հարավային Օսիայի մեր եղբայրների մոտ։ Մեր ժողովուրդը տեսել է այն, ինչ վերապրել է Արցախի ժողովուրդը։ Օսերը ևս հսկայական արյան գնով կարողացան իրավունք ստանալ ապրելու իրենց նախնիների հողում։

 

Ուկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը փորձում են իրենց մոտ ազգային պետություններ կառուցել։ Սկզբունքը պարզ է՝ մեկ լեզու, մեկ ազգ, մեկ մշակույթ և այլն։

 

Բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում կորցնել իրենց ինքնությունը, կա՛մ պետք է հեռանան, կա՛մ սպանվեն, ինչը մենք տեսանք Արցախում, Հարավային Օսիայում, Դոնեցկում, Լուգանսկում։ Ամենուր նույն սխեման է։ Վատն այն է, որ այդ նախկին խորհրդային պետությունների էլիտան չի հասկանում, որ ազգեր կառուցել երկաթով ու արյունով, ինչպես խորհուրդ է տվել Բիսմարկը, 21-րդ դարում իրենց ոչ ոք թույլ չի տա»։

 

Կարող եք կարդալ նաև՝

Հայերը հանձնեցին հերոս ազգի կոչումը կրելու քննությունը. բուլղարացի հրապարակախոս
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>