Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ շաբաթ օրը կմեկնի հունական Լեսբոս կղզի՝ իր համերաշխությունը հայտնելու այնտեղ գտնվող փախստականներին և կղզու բնակիչներին, ինչպես նաև ներգաղթյալներին այդքան մեծահոգաբար ընդունող Հունաստանի ողջ ժողովրդին, հաղորդում է РИА Новости-ն։
«Շաբաթ օրը ես մեկնում եմ Լեսբոս կղզի, ուր անցած ամիսներին ժամանել են բազմաթիվ փախստականներ»,- ասել է Հռոմի պապը Վատիկանում՝ նշելով, որ գնում է այնտեղ «ինչպես փախստականներին, այնպես էլ Լեսբոսի բնակիչներին և ողջ հույն ժողովրդին, որն այդքան բարեհոգաբար ընդունում է նրանց, համերաշխություն հայտնելու համար»։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նաև խնդրել է հավատացյալներին իր ուղևորությունն ուղեկցել աղոթքներով։