Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջեցին խստացնել Ադրբեջանի հանդեպ ճնշումները (տեսանյութ)

$
0
0

Եվրոպական խորհրդարանն ապրիլի 12-ի իր լիագումար նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությանը։


ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում հայտարարեց, որ մեծածավալ բախումներից զերծ մնալու համար փոքր քայլ էր ընդամենը պակասում. «Ուստի մենք ավելացնում ենք մեր ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Չափազանց մեծ տառապանք են մարդիկ կրել. հակամարտությունը շարունակում է վտանգ սպառնալ մեր հարևանությանը և խոչընդոտում է երկու երկրների և ողջ տարածաշրջանի զարգացմանը»։

Այնուհետև թեմայի շուրջ ելույթ ունեցան Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ, որոնց գերակշիռ մասը հանդես եկավ հայամետ դիրքորոշումներով՝ առաջարկելով խստացնել Ադրբեջանի հանդեպ ճնշումները։ 

Ելույթները տեսանյութում՝ հայերեն թարգմանությամբ։
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>