Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Google-ը կօգնի իր օգտատերերին ինքնազարգացման հարցում (տեսանյութ)

$
0
0

Ամերիկյան Google որոնողական համակարգը ներկայացրել է սեփական օրացույցի թարմացված տարբերակը, որը ստացել է Goals (նպատակներ) անվանումը: Ինչպես նշում է gazeta.ru-ն,  «խելացի» օրացույցը կարողանում է օգտատիրոջ օրակարգում ինքնուրույն ժամանակ գտնել որևէ օգտակար բանով զբաղվելու համար։


Օրինակ` օգտատերը կարող է հանձնարարել Goals-ին իր օրակարգում ազատ ժամանակ գտնել մարզասրահ այցելելու համար: Միևնույն ժամանակ, նա կարող է նշել, թե օրվա որ ժամին է ուզում գնալ մարզասրահ և որքան երկար է մտադիր հաճախել այնտեղ։ Այնուհետև Goals-ը վերլուծում է  օգտատիրոջ օրակարգն ու ընտրում է նրա նշած զբաղմունքի համար ամենաօպտիմալ ժամանակը:

 

Աղբյուրը հավելում է, որ սկզբի համար օգտատերերը հնարավորություն կունենան Goals-ի միջոցով ժամանակ գտնել սպորտով զբաղվելու, որևէ նոր լեզու ուսումնասիրելու, երաժշտական գործիք նվագել սովորելու համար ու նմանատիպ այլ զբաղմունքների համար։


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>