Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Այն մարդիկ, որոնք փորձել են Ռուսաստանը ներքաշել «պանամական սկանդալի» մեջ, վրիպել են. Պուտին

$
0
0

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ «պանամական փաստաթղթերի» հեղինակներին զրպարտության մեղադրանք ներկայացնելը դժվար է, որովհետև դրանց մեջ կոնկրետություն չկա։ Այդ մասին նախագահն ասել է ՌԴ քաղաքացիների հետ «ուղիղ կապի» ժամանակ հնչած հարցին ի պատասխան։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին հրապարակվել են մի շարք սկանդալային փաստաթղթեր, որոնք բացահայտում են որոշ համաշխարհային առաջնորդների, մարզիկների ու մշակութային գործիչների կապն օֆշորային գործարքների կնքման հետ։


Մասնավորապես՝ Mossack Fonseca իրավաբանական ընկերության տվյալների բազայի տեղեկության արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:

 

«Այն մարդիկ, որոնք փորձել են Ռուսաստանը ներքաշել պանամական սկանդալի մեջ, վրիպել են»,- ասել է Պուտինը:

 

Իսկ ինչպես են այդ նյութերը հայտնվել ԶԼՄ-ներում՝ հռետորական հարց է հղել Պուտինը՝ նշելով, որ առաջիններից գրել է Süddeutsche Zeitung–ը, որը պատկանում է Goldman Sachs-ի մեջ մտնող հոլդինգի, ինչն էլ վկայում է արևմտյան ուժերի հետաքրքրվածության մասին։

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>