Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Եվրոպայի խորհրդարանը Թուրքիային կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը. Թուրքիան սպառնում է «առոչինչ» համարել զեկույցը

$
0
0

Թուրքիան մերժում է Եվրոպական խորհրդարանի կողմից այսօր ընդունված զեկույցը, որում դարձյալ կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. տեղեկացնում է Reuters գործակալությունը։

Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար և գլխավոր բանակցող Բեքիր Բոզքըրն անդրադարձել է Եվրոպայի խորհրդարանի կողմից, այսօր ընդունված զեկույցին,  որում, նախորդ տարվա նման, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արվում։

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, այդ մասին նա խոսել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մեր պատմության մեջ որևէ ամոթալի պահ չկա։ Մեր արխիվները բաց են։  Մենք կարծում ենք, որ այդ հարցը պետք է վճռեն պատմաբանները։ Պատմական դեպքերի առնչությամբ քաղաքական որոշումներ չպետք է լինեն»,-ասել է նա՝ կրկնելով Թուրքիայի պաշտոնական տեսակետը։

Նա հայտնել է, որ այս զեկույցը ևս, նախորդ տարվա նման, հետ է հանձնվելու ԵԽ-ին և իրենք այն «առոչինչ» են համարելու։

«Անցյալ տարվա զեկույցն էլ հաշվի չառանք և հետ հանձնեցինք։ Այս տարի էլ, ցավոք, նույն քայլը տեղ է գտել ԵԽ-ի՝ Թուրքիայի հարցով զեկույցում։ Չնայած մեր բոլոր ջանքերին, բոլոր հնարավորություններն օգտագործելուն, այդ անդրադարձը շրջանցել հնարավոր չեղավ։ Այդ պատճառով այս զեկույցը ևս առոչինչ ենք համարելու, և մեր ներկայացուցիչը հանձնելու է ԵԽ-ին»,-ասել է նա։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>