Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովը հրաժարվեց ցուցմունք տալ, ինչից հետո դատարանը որոշեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները:
Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել առանձնակի դաժանությամբ իրականացված սպանության, ավազակության և Հայաստանի պետական սահմանը հատելու փորձի համար:
Հիշեցնենք, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատաքննությունն արդեն հասել է գործով ամբաստանյալ Վալերի Պերմյակովի հարցաքննության փուլին, իսկ մինչ այդ հետազոտվել են գործում առկա իրեղեն ապացույցները: