Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ ավելի քան 700 դոլար արժողությամբ iPhone սմարթֆոնները, ինչպես նաև ոչ պակաս թանկարժեք iPad պլանշետներն ու iWatch «խելացի» ժամացույցները նախատեսված են ընդամենը 3 տարվա օգտագործման համար։
Ինչպես նշում է The Guardian-ը, ինչ վերաբերում է iMac համակարգիչներին, ապա դրանք, ըստ արտադրողի, նախատեսված են 4 տարվա օգտագործման համար։
Տեխնոլոգիական հսկան խորհուրդ է տվել տվյալ ժամկետի սպառումից հետո փոխել գաջեթները, քանի որ դրանք սկսում են վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի համար, մասնավորապես՝ նպաստում են ջերմոցային գազերի արտադրությանը։