Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2015 թվականին աշխատել է 8.9 մլն ռուբլի։ Այդ մասին նշվում է Կրեմլի կայքում տեղադրված հայտարարագրում։
Համաձայն փաստաթղթի՝ պետության ղեկավարն ունի հողատարածք՝ 1500 քառակուսի մետր տարածքով, բնակարան (77 քառակուսի մետր) և ավտոտնակ։
Նախագահն այժմ օգտագործում է բնակարան՝ մոտ 150 քառակուսի մետր տարածքով, ու ավտոտնակ։ Պուտինն ունի մեքենաներ՝ ГАЗ М21, ГАЗ М-21, «Նիվա» և կցասայլ։
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անցյալ տարի 36.7 մլն ռուբլի եկամուտ է ստացել։ Նա ունի երկու բնակարան, ևս մեկ բնակարանի կեսի սեփականատերն է, ունի նաև ավտոկայանատեղ, օգտագործում է երկու հողակտոր, որոնցից մեկը մոտ 8000 քառակուսի մետր տարածքով, և բնակելի տուն։ Բացի այդ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ունի Toyota Land Cruiser 200 ավտոմեքենա։
Պեսկովի կինը՝ Տատյանա Նավկան, 2015 թվականին վաստակել է 89 մլն ռուբլի։