Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

ԵՄ-ն հետաքրքրված է Իրանի հետ բազմակողմ համագործակցությամբ. Մոգերինին Թեհրանում է

$
0
0

Եվրամիությունը կարծում է, որ Իրանի հրթիռային ծրագրերը չեն առնչվում Թեհրանի և միջնորդ «վեցնյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրի հետ։


Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, նման տեսակետ է հայտնել ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Թեհրանում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ կայացած համատեղ մամուլի ընթացքում։

Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ բալիստիկ հրթիռներ ստեղծելու ծրագիրն Իրանում կապ չունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի հետ, քանի որ իրանական հրթիռները չեն կարող միջուկային մարտագլխիկներ ունենալ։


Մոգերինիի խոսքով՝ «ԵՄ-ն հանել է բոլոր պատժամիջոցներն Իրանի միուջային ծրագրի հետ կապված, և մնացել են միայն նրանք, որոնք կապ ունեն մարդու իրավունքների վիճակի հետ։ «Դրանք նոր պատժամիջոցներ չեն»,-ասել է եվրոպական արտաքին քաղաքականության ղեկավարը՝ անդրադառնալով վերջերս երկարաձգված պատժամիջոցներին։


Մոգերինին նաև հայտարարել է, թե Եվրամիությունը հետաքրքրված է Իրանի հետ բազմակողմ համագործակցությամբ։


«ԵՄ-ն և Իրանը շրջել են էջը՝ միջուկային գործարքի իրականացման մեկնարկից հետո, և այժմ ԵՄ-ն հետաքրքրված է Իրանի հետ բազմակողմ համագործակցությամբ, որպեսզի իրանցիների կյանքը բարելավվի»,-ասել է նա՝ հավելելով, որ իրենք Թեհրանում են՝ Իրանի հետ կառուցողական երկպոսությունը սկսելու համար։

Նա նշել է, որ մինչ պատժամիջոցները ԵՄ-ն Իրանի խոշորագույն առևտրային գործընկերն էր և այժմ մտադիր են վերադարձնել այդ կարգավիճակը։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>