Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ադրբեջանում շարունակվել են մարդու իրավունքների զանգվածային խախտումները. Պետքարտուղարության զեկույց 2015. Panorama.am

$
0
0

Ապրիլի 14-ին ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հրապարակված Մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում առանձին բաժնով անդրադարձ է կատարված նաև մարդու իրավունքների դրությանը Ադրբեջանում. գրում է Panorama.am-ը։

 

Պետքարտուղարության փորձագետների գնահատականներով, 2015 թվականին Ադրբեջանի իշխանությունները շարունակել են զանգվածայնորեն խախտել մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները:

 

Զեկույցի նախաբանում կարդում ենք. «Տարվա ընթացքում գլխավոր խնդիրների թվում են եղել խոսքի ազատության, հավաքների և միավորման ազատության իրավունքի նկատմամբ կառավարության աճող սահմանափակումները, որոնք իրենց արտացոլումն են գտել մարդկանց ահաբեկելու, կասկածելի մեղադրանքներով բանտարկելու, ինչպես նաև ակտիվիստների, լրագրողների, իրավապաշտպանների և նրանց հարազատների նկատմամբ բռնությունների տեսքով: Ակտիվիստների և հասարակական կազմակերպությունների գործունեության դաշտը նախկինի պես մնում է խիստ սահմանափակված: Որոշ աղբյուրների հաղորդմամբ, քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների դեմ շարունակվել են քաղաքական դրդապատճառներով հետապնդումները և բանտարկությունները»:

 

Շարունակելով, զեկույցի հեղինակները նկատում են, որ Ադրբեջանի կառավարությունը դատական համակարգը կիրառել է խաղաղ ցուցարարներին պատժելու համար, ինչպես նաև իշխանությունները ձեռնամուխ են եղել քաղաքական դրդապատճառներով և կամայականորեն ձերբակալությունների իրականացման:

 

Միաժամանակ, Պետքարտուղարությունը փաստում է, որ «կառավարությունը սահմանափակել է քաղաքացիների՝ ազատ և արդար ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու իրավունքը»: 2013 թվականին տեղի ունեցած Ադրբեջանի նախագահական ընտրությունները գնահատված են որպես ԵԱՀԿ ժողովրդավարական ընտրությունների առանցքային չափանիշներին չհամապատասխանող:

 

Շարունակական խնդիրների թվում նշվում են «Ադրբեջանի բանակում զինծառայողների նկատմամբ բռնությունների և տանջանքների գործադրումները, անմարդկային պայմանները կալանավորների համար, ինչպես նաև մի շարք ընթացակարգերի խախտումներով մարդկանց կալանավորումները, քաղաքացիների մասնավոր սեփականության նկատմամբ կառավարության կողմից գործադրված անօրինական բռնությունները, կրոնական փոքրամասնությունների՝ այդ թվում քրիստոնյաների, նկատմամբ հալածանքները, ինչպես նաև մարդկանց ազատ տեղաշարժի խոչընդոտումները»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>