Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Մոսկվայում տաքսու վարորդ է ձերբակալվել, որը «Իսլամական պետության» հետ կապերի համար միջազգային հետախուզման մեջ է եղել

$
0
0

Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, որի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար անդամներ հավաքագրելու մեղադրանքով։


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Ռուսաստանի ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը հաղորդել է, որ տղամարդը Մոսկվայում որպես տաքսու վարորդ է աշխատել։


«Օրերս Մոսկվայում հատուկ օպերատիվ գործողություն է իրականացվել, որը կրել է «Տաքսի» պայմանական անունը։ Ստուգվել են տաքսու 173 հազար վարորդներ։ Նրանցից մեկը ահաբեկչական գործունեության համար միջազգային հետախուզման մեջ է եղել, նա ԻՊ-ի հետ մարտական գործողությունների մասնակցելու համար մարդկանց է հավաքագրել»,-ասել է նախարարը։

 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը այսօր համաշխարհային անվտանգությանը սպառնացող հիմնական սպառնալիքներից է։ Վերջին երեք տարիներին խմբավորումը զգալի տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում՝ խալիֆայություն հռչակելով։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles