Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

$
0
0

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության  բրոնզե մեդալակիր,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
 

Եվրոպայի առաջնության տղամարդկանց 105 կգ քաշային կարգի A ենթախմբում մրցում էին 10 մարզիկ Ավստրիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Լեհաստանից և Լատվիայից:

 

Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մարտիրոսյանը բարձրացրեց 182 կգ: Սակայն հաջորդ երկու մոտեցումների ժամանակ Մարտիրսյանը գխավերևում չպահեց 184 կգ և185 կգ: Պոկում վարժությունում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնը նվաճեց արծաթե մեդալ:

 

Հրում վարժությունում Մարտիրոսյանը նախ բարձրացրեց  215 կգ, այնուհետև՝ 220 կգ, բայց չհանեց 225 կգ: Հրում վարժությունում նա գրավեց 3-րդ տեղը, իսկ երկամարտի 402 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

 

Եվրոպայի առաջնության վերջին օրը մեդալների համար կպայքարեն նաև Հռիփսիե Խուրշուդյանը, Արփինե Դալալյանը և Գոռ Մինասյանը: 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>