Հյուսիսային Կորեայի իշխանությունները բնակիչներին արգելել են փիրսինգներ ունենալ, ինչպես նաև՝ «արևմտյան հագուստ», այդ թվում՝ ջինսեր կրել, հաղորդում է The Daily Mail-ը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ողջ երկրով մեկ հետապնդումներ է սկսել քաղաքացիների նկատմամբ, բայց նշվում է նաև, որ արգելքի հիմնական կենտրոնը կլինեն Չինաստանին մոտ շրջանները։
ԿԺԴՀ-ի ղեկավարությունը մտահոգված է, որ այս տարածքներում ապրող մարդիկ ավելի շատ են հաղորդակցվում արտաքին աշխարհի հետ, և այդ պատճառով նրանց վրա ավելի մեծ է արևմտյան նորաձևության ազդեցությունը:
Հաղորդվում է, որ օրենքները խստացվել են Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության 7-րդ կոնգրեսի նախաշեմին:
Daily Telegraph-ի հաղորդմամբ՝ քաղաքացիներին կհսկեն Կիմ Չեն Ընին հավատարիմ երիտասարդների խմբերը, որոնք կվերահսկեն բնակիչների կիսաշրջազգեստների երկարությունը, կոշիկի ձևը, վերնաշապիկները, մազերի հարդարումը և հագուստը։