Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ավստրալիայի ուղղված տեսաուղերձն անվանել են Ջոնի Դեպի վատագույն դերը (տեսանյութ)

$
0
0

Ավստրալիային ուղղված տեսաուղերձն անվանել են հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպի վատագույն դերը, հաղորդում է The Mirror-ը:

Ավելի վաղ ավստրալական Գոլդ-Քոսթ քաղաքի դատավորը դատապարտել է Դեպի կնոջը «մեկ ամսվա ընթացքում պարտադիր օրինակելի վարքի»՝ Էմբեր Հերդին, ով 2015 թվականին անօրինական ճանապարհով երկրի տարածք է ներս բերել իր յորքշայր տերիերներին:

Հերդն ամուսնու հետ տեսահոլովակ է ձայնագրել, որը տեղադրվել է Ավստրալիայի գյուղատնտեսության նախարարության ալիքում, որտեղ զույգը կոչ է անում պաշտպանել մայրցամաքի բնությունը:

Այդ տեսանյութը ծաղրի է ենթարկվել սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից: Մասնավորապես՝ օգտատերերից մեկը հրապարակել է Դեպի վատագույն դերերի ցանկը, որտեղ Ավստրալիային ուղղված դիմումը զբաղեցրել է երկրորդ տեղը: Մեկ այլ օգտատերեր հայտարարել է, որ Դեպի տեսաուղերձը «Միայնակ Ռենջերի» ժամանակներից ի վեր նրա վատագույն աշխատանքն է:

Որոշ մեկնաբանողներ համեմատել են տեսանյութը Չինաստանի կամ Հյուսիսային Կորեայի ոճով քարոզչության հետ:

Mashable-ը տեսանյութն անհավանական է անվանել և հավելել է, որ թվում է, թե Դեպին և Հերդին պատանդ են պահում ԿԺԴՀ-ում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>