Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Այս պահի դրությամբ մեկ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. Արամ Ասատուրյան

$
0
0

ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 49 վիրավոր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:

 

Նրա խոսքով՝ վիրավորներից 3-ը Երկրապահ կամավորականների միության անդամներ են, մնացած 46-ը` սպաներ և ժամկետային զինծառայողներ:

 

Հոսպիտալի տնօրենը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ մեկ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Վերջինս երկու օր առաջ է Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել Երևան: Զինծառայողը ստացել է գլխի թափանցիկ վիրավորում:

 

Արամ Ասատուրյանի հաղորդմամբ՝ վիրավորներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնց վիճակը գնահատվում է ծանր:

 

Մյուս վիրավորների վիճակը բավարար է կամ բավարարին մոտ, և առայժմ դուրս գրվողներ չկան:

 

Ինչ վերաբերվում է այս գիշեր շփման գծում վիրավորված զինծառայողներին, Արամ Ասատուրյանն ասաց, որ նրանք դեռևս չեն տեղափոխվել Երևան, իսկ տեղափոխումը կախված է նրանց առողջական վիճակից և անհրաժեշտությունից:


 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>