Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

ՌԴ սահմանադրական դատարանն առաջին անգամ թույլ է տվել չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը

$
0
0

Ռուսաստանի սահմանադրական դատարանն առաջին անգամ թույլ է տվել չկատարել Ստրասբուրգում մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կալանավորներին ընտրելու իրավունք տրամադրելու մասին գործով, գրում է meduza.io-ն:

Սահմանադրական դատարանը վճռել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է Ռուսաստանին կալանավորներին քվեարկելու իրավունք տրամադրել, հակասում է Ռուսաստանի սահմանադրությանը: Ստրասբուրգի դատարանը, ինչպես վճռել է Սահմանադրական դատարանը, իրավունք չունի Ռուսաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը:

«Ռուսաստանը որպես բարձր և միջազգային կողմ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին հռչակագիրը վավերացնելիս համաձայնություն չի տվել Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ,- նշել են դատավորները,-հռչակագիրը ավելի մեծ իրավաբանական ուժ ունի, քան դաշնային օրենքները, բայց ոչ Սահմանադրությունից ավելի մեծ կամ հավասար ուժ»:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>