Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Շուրջ 150 կամավորներ պատրաստ են ԼՂՀ ռմբակոծված բնակավայրերում շինաշխատանքներ սկսել. Տեր Եսայի քահանա Արթենյան

$
0
0

Արարատյան Հայրապետական թեմի ՝ «Ծառայենք թիկունքում» նախաձեռնությանն արձագանքել են շուրջ 150 կամավորներ. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

 

«Հիմնական ուղղությունն ու թիրախը պետք լինի վիրավոր և զոհված զինծառայողների ընտանիքները և Արցախի այն բնակավայրերը, որոնք ռմբակոծվել են, տներ են քանդվել: Սա մեր ընդհանուր տեսլականն է ծրագրի հետ կապված, որ մեր առջև դրել ենք։ Գործնականում դա որքանով կստացվի և որքանով ամբողջական կլինի, առաջիկայում պետք է մեր բոլորիս ուժերը պետք է ներդնենք և իրականացնենք»,-ասաց նա:

 

Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ այսօր երեկոյան արդեն թեմում կքննարկեն, թե ինչպես են աշխատանքները համակարգելու, և որ ջոկատներն ըստ անհրաժեշտության որտեղ են աշխատելու: Նշենք, որ նախատեսում են այցելել օգնության կարիք ունեցող ընտանիքներին նաև և կատարել անհրաժեշտ գործեր` շինարարությունից մինչև խնամք:


Քահանան նշեց, որ համակարգելուց հետո պետք է համապատասխան կառույցներից պարզեն, թե արդյոք ժամանակն է ավերված բնակավայրում շինարարական աշխատանքներ սկսել:

 

«Եթե ասեն, որ դեռևս ոչ ապահովության տեսակետից, բնականաբար պետք է սպասենք, մինչև դրա հնարավորությունը, ինքնագլուխ ոչինչ չենք անելու: Գիտենք, որ շինանյութ է ուղարկվել, կան մարդիկ, ովքեր սկսել են իրենց տները վերականգնել: Այդ ամբողջական ինֆորմացիան Արցախի համապատասխան կառույցներից հստակեցնելուց հետո միայն կգնանք»,-ասաց նա:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>