Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակչում Մյունխենի «Բավարիան» 2:0 հաշվով հաղթեց Բրեմենի «Վերդերին»:
Հանդիպման գլխավոր մրցավար Տոբիաս Շտիլերը 71-րդ րոպեին նշանակել է 11 մետրանոց հարված չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալի նկատմամբ խախտման համար, սակայն կրկնապատկերում երեւում է, որ նա ընկնում է իր կամքով:
«Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, եւ իմ դիրքից երեւաց, որ հպում կար: Իրականում այն չկար: Ներողություն եմ խնդրում»,- Շտիլերի խոսքը մեջբերում է «kicker»-ը: