Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

ՀՀ պատվիրակության հանդեպ որևէ պատժամիջոցի մասին խոսք չի եղել և չէր կարող լինել. ԵԽԽՎ հայկական պատվիրակություն

$
0
0

ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը, խոսելով լրատվամիջոցների կողմից անզգույշ հրապարակումների մասին, դիմում է  հայաստանյան լրատվամիջոցներին։ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը հայտարարության մեջ, մասնավորապես, նշում է.«Հարգելի՛ գործընկերներ, այս օրերին, երբ մեզ համար անչափ կարևոր միջազգային հարթակում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, մենք լրջագույն օրակարգով մեր աշխատանքն ենք անում, լրագրողական, ուզում ենք հավատալ, մի անզգույշ և անփույթ հրապարակում դարձել է ոչ միայն հայաստանյան լրատվամիջոցների և քաղաքական շրջանակների քննարկման թեման, այլ նաև նշյալ ապատեղեկատվությունը գերագույն հաճույքով տիրաժավորում է  ադրբեջանական մամուլը։ Մինչդեռ, քիչ թե շատ պատասխանատվությունը հուշում էր, որ հատկապես այս  օրերին, երբ մենք միասին՝ քաղաքական գործիչներ, լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակություն, մեկ ընդհանուր խնդիր ունենք լուծելու, անհրաժեշտ էր յուրաքանչյուր տեղեկատվություն հրապարակելուց առաջ առավել պրոֆեսիոնալ աշխատել ԵԽԽՎ փաստաթղթերի հետ։

 

Փաստն այն է, որ Հայաստանի և հայկական պատվիրակության հանդեպ որևէ պատժամիջոցի մասին այս նստաշրջանի որևէ զեկույցում, այդ թվում՝ բյուրոյի առաջընթացի զեկույցում, խոսք չի եղել և չէր կարող լինել։


Մինչդեռ, անզգույշ մեկ հրապարակումը դարձավ ադրբեջանական և, ցավոք, նաև հայաստանյան որոշ լրատվամիջոցների թեժ թեման, ինչը, հատկապես այս օրերին,  բացարձակ անընդունելի է։


ԵԽԽՎ պատվիրակության բոլոր անդամները միշտ պատրաստ են  ցանկացած հարցի վերաբերյալ սպառիչ պարզաբանումներ տալ լրատվամիջոցների մեր գործընկերներին՝ նման ապատեղեկատվություններից խուսափելու և բացառապես ճշգրտված, իրականությանը համապատասխանող տեղեկատվություն փոխանցելու համար»։
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>