Իրաքի Կիրկուկ քաղաքում գտնվող նավթի 3 բաքերում հրդեհ է բռնկվել: Բաքերը գտնվել են քաղաքի հարավում`տների մոտակայքում, գրում է iraqinews.com-ը:
Երկրի քաղաքացիական անվտանգության վարչությունը հայտարարել է, որ հրդեհի պատճառով հինգ տուն է վնասվել, մեկ անձ վիրավորել է:
Քաղաքացիական անվտանգության վարչության արագ արձագանքման թիմը կանխել է կրակի տարածումը հարակից գտնվող տների վրա:
↧
Հրդեհ Իրաքի Կիրկուկ քաղաքում գտնվող նավթի 3 բաքերում
↧