Նորվեգիայում ռոբոտ-օձ են ստեղծել. Eelume կոչվող ինքնագնաց սարքը նախատեսված է ծովի հատակին վերանորոգման և ստուգման աշխատանքներ իրականացնելու համար:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, Eelume սարքը ստեղծվել է նորվեգական Kongsberg Maritime Գիտության և տեխնոլոգիայի համալսարանի և Statoil նավթագազային հսկայի համատեղ նախագծի շրջանակներում:
«Ստորջրյա օձերը» լողում է ջրի տակ` ստուգելով և մաքրելով ջրի հատակը, միացնելով կափույրները և այլ հեշտ առաջադրանքներ անելով:
Տեսանյութը՝այստեղ: