Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթանակ տարավ: Կատալոնացիներն առաջնության նախորդ 4 խաղերում հաղթանակ չէին տարել, եւ այսօր 8 անպատասխան գնդակ ուղարկեցին «Դեպորտիվոյի» դարպասը:
«Բարսելոնայի» կազմում պոկերի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
«Դեպորտիվոն» 14-րդն է 38 միավորով:
«Դեպորտիվո»-«Բարսելոնա»` 0:8
Գոլերը` Սուարես (11, 24, 53, 64), Ռակիտիչ (47), Մեսսի (73), Բարտրա (79), Նեյմար (81)