Արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում մենք առաջնորդվում ենք, ոչ թե ԶԼՄ-ների հրապարակումների, այլ բացառապես պաշտոնական հայտարարությունների հիման վրա:
Այս մասին, artsakhpress.am-ի հաղորդմամբ, այսօր ԼՂՀ ԱԺ լիագումար նիստում կայացած՝ օրենսդիր գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ, պատգամավոր Արթուր Թովմասյանի հարցին ՝ ռուսական «Իզվեստիա» թերթի հրապարակմամբ շրջանառվող այն տեղեկատվության վերաբերյալ, որ գոյություն ունի հակամարտության կարգավորման «Պուտինի» կամ «Լավրովի» փաստաթուղթ:
«Մեր քաղաքականությունն իրականացնելիս մենք չենք առաջնորդվում մամուլի հրապարակումներով: Կոչ կանեի որպեսզի բոլորն էլ որպես հիմք ընդունեին միայն պաշտոնական հայտարարությունները» ,-ընդգծել է ԼՂՀ արտգործնախարարը: