Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

ԼՂՀ-ն չի հրաժարվի Սահմանադրության փոփոխությունից. Վահրամ Բալայան

$
0
0

Լեռնային Ղարաբաղում շուտով կվերսկսվեն սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները, որոնք ժամանակավորապես դադարել են սահմանային լարվածության հետևանքով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը:

 

Վերջինս նշեց, որ պետական ողջ համակարգն այս պահին մտահոգ է անվտանգության ապահովմամբ, դրանից բխող հարցերով, ուստի քննարկումները դադարել են:

 

«Մոտ ժամանակներս կսկսեն քննարկումները: Հայաստանում, օրինակ, Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներն էին դադարել, վերսկսվեցին, մեզ մոտ էլ դադարել էին սահմանադրական փոփոխությունների շուրջ հարցերը, բայց բնականաբար, նորից կանցնենք գործի»,- նշեց նա:

 

Հարցին՝ արդյոք չի՞ փոխել իր կարծիքը քառօրյա պատերազմից հետո, որ խորհրդարանական կառավարման համակարգը անկայունություն է ստեղծում պատերազմական դրության մեջ գտնվող պետությունների համար, Վահրամ Բալայանը հավաստիացրեց, թե իրականում հակառակն է:

 

«Պաշտպանունակություն հասկացությունը մի օրվա բան չէ, հարցը մեկ օրվա կտրվածքով քննարկել չի կարելի, որ եթե լարվածություն է լինում, հարձակում, մեկը պետք է որոշում կայացնի՝ ինչ անել: Դիտարկեք հարցը երկարաժամկետ կտրվածքով: Պաշտպանունակությունը կապված է տարիների հետ տարվող, կազմակերպվող աշխատանքի հետ: Խորհրդարանական կառավարման համակարգը հնարավորություն է տալիս ընդլայնել քննարկումները. ավելի շատ քաղաքական ուժեր, ավելի շատ գործիչներ: Ժողովուրդը մի խոսք ունի, որ մի խելքը լավ է, բայց երկուսն՝ ավելի: Վերջ ի վերջո դա հնարավորություն է տալիս կոնսոլիդացնել հասարակական տարբեր շերտերը՝ լուծելով ոչ միայն ռազմական, այլև՝ տնտեսական, սոցիալական ոլորտների հետ կապված հարցեր:

 

Ինչո՞ւ եք մտածում, որ փոփոխությունները, եթե լինեն, թույլ չեն տալու, որ մեկ հրամայող լինի: Հո պատերազմի ժամանակ բոլոր պատգամավորներին չե՞ն նստեցնելու կարծիք հարցնեն՝ ո՞ր ճակատից պիտի հարձակվենք, ինչ անենք»,- շեշտեց Բալայանը՝ նշելով, որ պրոֆեսիոնալ չէ գնահատականը, թե խորհրդարանական կառավարումը, որը ենթադրում է կոլեգիալ կառավարում, պաշտպանության համար ընդունելի չէ:

 

Քանի որ քառօրյա պատերազմի արդյունքում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի մշակումը ժամանակավորապես հետաձգվեց, ԼՂ ԱԺ փոխնախագահն ասաց, որ հնարավոր է ժամկետների փոփոխություն տեղի ունենա ու նոր Սահմանադրության հայեցակարգը ներկայացվի ոչ թե մինչև մայիսի մեկը, այլ՝ ավելի ուշ:

 


 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>