Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Տորոնտոյի բանուկ մայրուղու վրա «Ցեղասպանության ժխտման 101տարի» գրությամբ պաստառներ են ցուցադրվել

$
0
0

Կանադայի Տորոնտո քաղաքի Հայ երիտասարդական միության անդամները երեկ Կանադայի ամենաբանուկ մայրուղում կանգնած մեծ տառերով պաստառներ են պահել, որոնք իրազեկում են Հայոց ցեղասպանության 101-ամյա ժխտման մասին:

 

Ինչպես տեղեկացնում Horizon Weekly-ն, հայ երիտասարդներն իրազեկման արշավի համար ընտրել էին օրվա ամենապիկ ժամը, երբ մայրուղին ամենամարդաշատն է լինում: Պաստառների գրությունն ասում է. «Հայոց ցեղասպանություն. միասին ընդդեմ ժխտման», «Հայոց ցեղասպանություն. ժխտման 101 տարի»:


Նշենք, որ ապրիլի 19-ին Կանադայում մեկնարկել է «101 ժամյա գործողությունների» տեղեկատվական արշավը, որի նպատակն է հնարավորինս շատ մարդկանց իրազեկել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ և հրավիրել նրանց` մասնակցելու մայրաքաղաք  Օտտավայում ամեն տարի ապրիլի 24-ին անցկացվող հիշատակման երթին:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>