Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին չի կարծում, որ «Ծեր սենյորայի» արգենտինացի երիտասարդ հարձակվող Պաուլո Դիբալան կարող է համեմատվել թիմի լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոյի հետ, տեղեկացնում է Goal.com-ը:
«Դիբալան նոր Դել Պիերո չէ: Նրանք տարբեր որակներ ունեն: Պաուլոն կիսապաշտպանությունը համադրում է հարձակման հետ, որը Դել Պիերոյի ոճը չէ:
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան մեծ առաջընթաց է գրանցել, սակայն ես նրանից ավելին էի սպասում: Նա խելացի տղա էր, ով իր առջև մեծ նպատակներ է դնում»,- ընդգծել է Ալեգրին: