Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ադրբեջանը սպառնում է Շուշիի հետ համագործակցող ֆրանսիացի քաղաքապետին

$
0
0

Ադրբեջանը` ի դեմս Ֆրանսիայում իր դեսպան Էլչին Ամիրբայովի նախազգուշական փաստաթուղթ է հղել Ֆրանսիայի հարավարևելյան Դրոմ դեպարտամենտի Բուրգ-լե-Վալանս քաղաքի քաղաքապետ Մարլեն Մուրիեին` հաշվի առնելով այդ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի միջև հաստատված համագործակցության խարտիան: Ինչպես հաղորդում է «Արմե պրես»-ը` վկայակոչելով francebleu.fr կայքը, նախազգուշական նամակը ապրիլի 21-ին ստացվել է Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետարանում:

 

Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն նշել է, որ այդ նամակը դիտարկում է որպես Ադրբեջանից իրական սպառնալիք, որի պատճառով, սակայն, չի պատրաստվում տեղի տալ: Նա ընդգծել է, որ Շուշիի և  Բուրգ-լե-Վալանսի միջև բարեկամությունը և գործընկերությունը շարունակվելու է:

 


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>