Րոպեներ առաջ հատուկ AuroraPrize-ի համար Հայաստան ժամանեց լեգենդար երգիչ, բարեգործ Շառլ Ազնավուրը։ Այս մասին հաղորդում է 100 lives -ի ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ «Ավրորա» մրցանակաբաշխությունը կկայանա ապրիլի 24-ին` Երևանում։
Նշենք, որ «Ավրորա» մրցանակաբաշխության չորս հավակնորդներից Հայր Բերնար Կինվին` Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունից, նույնպես արդեն Հայաստանում է։ Երևան ժամանելուց հետո նա այսօր հասցրել է այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Զվարթնոցի տաճար։