Անգլիայի առաջնության հետաձգված «Լիվերպուլ» – «Էվերթոն» հանդիպման (4:0) վերջնամասում զավեշտալի դրվագ է գրանցվել:
«Կարմիրների» խաղարկած գեղեցիկ կոմբինացիայից հետո գնդակը փոխանցվել է կիսապաշտպան Լուկաս Լեյվային, ով թիմակիցների պես չի առանձնացել տպավորիչ տեխնիկայով, մի կերպ է կասեցրել գնդակը, ապա հարմար դիրքից անհաջող հարված է կատարել:
Բրազիլացու գործողությունները բուռն ծիծաղ են առաջացրել «Լիվերպուլի» պահեստայինների նստարանին, այդ թվում թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մոտ: