Պերուի բնակչուհի Միրելլա Պաս Բայլոնը դարձել է «Միսս Պերու» գեղեցկության ազգային մրցույթի եզրափակիչ անցած առաջին plus-size մասնակցուհին:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, Լիմայի բնակչուհին հայտնվել է թագի հավակնորդուհիների տասնյակում` շրջանցելով տասնյակ այլ աղջիկների:
Մրցույթին մասնակցելուց առաջ Միրելլան մոտ 20 կգ-ով նիհարել է, բայց բոլոր «Միսս Պերու» մրցույթի մասնակցուհիներից ամենամարմնեղն է եղել: Մրցույթի հաղթողին կհայտարարեն այս ամիս, և հենց նա կներկայացնի երկիրը «Միսս Տիեզերք» մրցույթում: