«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծիք է հայտնել Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի «Դեպորտիվոյի» դեմ հաղթական արտագնա խաղի (8:0) մասին:
«Այսօր գրեթե այնպես խաղացինք, ինչպես «Վալենսիայի» դեմ մրցավեճում, բայց այս անգամ գոլային պահերի իրացումը բարձր մակարդակի էր: Ստեղծեցինք մոտավորապես նույնքան գոլային պահ: Դա հիանալի ցուցանիշ է:
Մեզ դրական արդյունք էր անհրաժեշտ. հաղթանակ ամեն գնով: Պրիմերայում հաղթելու համար պետք է լավագույնը լինես 38 տուրերի ընթացքում, այլ ոչ թե 34, 10 կամ 37 տուրերի: Անկասկած տիտղոսը նվաճելը շատ բարդ կլինի:
Այսօր ցուցադրեցինք լավ բալանսավորված խաղ, սակայն «Դեպորտիվոն» իր հերթին փոխվել էր մեր նախորդ հանդիպման համեմատ»,- «կապտանռնագույնների» մարզչի խոսքերն է մեջբերել Football Espana-ն: