Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, նրա կինը` Պրիսցիլա Չանը, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը և դերասան Լեոնարդո դի Կապրիոն ընդգրկվել են Time հանդեսի` տարվա 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:
Ինչպես գրում է BBC-ն, ամենամյա ցուցակում հայտնվել են նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հս. Կորեայի զեկավար Կիմ Չեն Ընը:
Արվեստի ոլորտի ներկայացուցիչներից հարյուրյակում ընդգրկվել են երգչուհի Ադելը, կինոռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, դերասանուհիներ Շարլիզ Թերոնը, Պրիյանկա Չոպրան:
Ցուցակը բաժանված է 5 մասերի` «Պիոներներ», «Տիտաններ», «Արտիստներ», «Առաջնորդներ» և «Օրինակներ»:
Առաջին անգամ Time-ն ամենաազդեցիկ մարդկանց հարյուրյակը հրապարակել է 1999-ին, որից հետո ցուցակը թարմացնում է ամեն տարի: