ԱՄՆ-ն հայտնել է, որ մոտ 20 խաղաղ բնակիչ է զոհվել Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը ռմբակոծելու հետևանքով:
Reuters-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի Կենտրոնական ռազմական հրամանատարության հայտարարության մեջ ասվում է նաև, որ 2015-ի սեպտեմբերի 10-ից մինչև 2016-ի փետրվարի 2-ը իրականացված ավիահարվածների ժամանակ 11 քաղաքացիական անձ է տուժել: Նշվում է, որ ռմբակոծություններն անցկացվել են «համաձայն անվտանգության բոլոր միջոցառումներին` ըստ ռազմական հակամարտության իրավունքի համապատասխանության»:
65 երկրներից կազմված դաշինքը` ԱՄՆ-ի գլխավորությամբ 2014-ի օգոստոսից ի վեր ռմբակոծություններ է իրականացնում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ Իրաքում: