Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Վենեսուելայում սկսվում են էլեկտրականության ամենօրյա անջատումներ

$
0
0

Վենեսուելայի իշխանություններն ազդարարել են ամենօրյա կարգով չորս ժամ էլեկտրականության անջատման մասին: Անջատումները կսկսվեն հաջորդ շաբաթ և 40 օր կտևեն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Անջատումների պատճառը երկարատև երաշտն է: Դրա պատճառով երկրի հիդրոէլեկտրակայանները չեն կարող աշխատել ողջ հզորությամբ: Չնայած Վենեսուելան նավթի մեծ պաշարներ ունի, այն իր էլեկտրաէներգիայի մեծ մասը ստանում է ՀԷԿ-երից:

 

Ավելի վաղ չորեքշաբթի օրը երկրում ամենախոշոր գարեջրի գործարանը հայտարարել է, որ ֆինանսական ճգնաժամի պատճառով ստիպված կլինի մեկ շաբաթից դադարեցնել աշխատանքը:

 

Այս ամենը տեղի է ունենում նավթի ցածր գների տնտեսական աճի կրճատման ֆոնին: Նավթի արտահանումը կազմում է Վենեսուելայի բյուջեի մեծ մասը և գների անկումը վատ է անդրադառնում տնտեսության վրա:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>