Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ես Հայաստանում եմ, որտեղ Ցեղասպանության հետևանքով միլիոնավոր հայեր են սպանվել, բայց ցավը մնում է. ԻՊ ահաբեկչությունից փրկված

$
0
0

 


«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում Երևանում է աշխարհն իր պատմությամբ ցնցած Նադիա Մուրադ Բասի Թահան, ով Հյուսիսային Իրաքում Իսլամական պետության ահաբեկչական գործողությունների արդյունքում գերի էր ընկել, ապա փախել։

 

Նադիա Մուրադը 21 տարեկան է։ Նա պատմեց, որ 2014 թ-ի օգոստոսին, երբ Իսլամական պետության ահաբեկիչները մտել են Սինջար, որն Իրաքում եզդիներով բնակեցված ամենամեծ քաղաքն է, սպանել են շուրջ 3000 մարդու, գերության վերցրել կանանց, աղջիկներին, երեխաներին։

 

«Իմ արյունը արյունով ու տխրությամբ լի է։ Կատրինը, ում հետ ես ապրում էի նույն տանը գերեվարվել էր մեկ տարվա ընթացքում, խոշտանգումների են ենթարկվել, նրան գողացան, տարան սեռական ստրկության։ Ալինը իննը տարեկան էր, երբ նրան գողացան։ Նա բռնաբարվեց ու վաճառվեց սեռական ստրկության։ Իսկ մյուս աղջիկները, ովքեր փորձեցին փախչել, մահացան, երբ ականը պայթեց նրանց ոտքերի տակ»,- պատմեց Նադիա Մուրադը։

 

Նադիան նշեց, որ իսլամական պետությունը շարունակում է վայրագությունները, 6000 գերեվարված անձանցից դեռևս 3500-ն անազատության մեջ են, այդ թվում՝ կանայք, երեխաներ, որոնց տանում են ճորտատիրության նպատակով։

 

«Ես տուժողներից մեկն էի։ Ինձ գողացան, երբ հարձակում գործեցին մեր քաղաքի վրա, որտեղ եզդիներն են բնակվում։ Ասացին, որ մենք կամ պետք է  ընդունենք իսլամը կամ մահանանք։ Սա ցեղասպանության ակնառու սահմանում է։ Արդյունքում հազարավոր մարդիկ մահացան»,- նշեց նա։

 

Նադիան նաև շեշտեց, որ Ցեղասպանությունը տեղի է ունենում հենց այն պահին, երբ ինքը խոսում է, հենց հիմա էլ մարդկության դեմ հանցագործություններ են կատարվում, որոնք պետք է կանխել։

 

«Իսլամական պետության նպատակը մեկն էր՝ ջնջել եզդիներին, վերացնել մեզ երկրագնդի վրայից։ Այսօր ես Հայաստանում եմ, որտեղ Ցեղասպանության արդյունքում միլիոնավոր հայեր կորցրել են իրենց կյանքը, բայց մեկ դար հետո ցավը միևնույնն է մնում է։ Իրաքում ու Սիրիայում էլ այս պահին ցեղասպանություն է, որը տխրեցնում է ինձ»։


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>