Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Քիչ հայտնի փաստեր Ուիլյամ Շեքսպիրի մասին

$
0
0

Այսօր` ապրիլի 23-ին, աշխարհը նշում է հանճարեղ գրող Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400 ամյակը, և այս կապակցությամբ The Independent պարբերականը հրապարակել է մի շարք քիչ հայտնի փաստեր տաղանդավոր գրողի մասին:


1. Ոչ ոքի հայտնի չէ Շեքսպիրի ծնվելու ստույգ ամսաթիվը


Թեև գրականության մեջ նշվում է, որ գրողը լույս աշխարհ է եկել 1564թ. ապրիլի 26-ին, սակայն դա իրականում նրա մկրտության օրն է:


2. Շեքսպիրն ամուսնացել է 18 տարեկանում


Գրողի կինը` Էն Հեթուեյը, ամուսնուց մեծ էր 8 տարով, ինչն այն ժամանակների համար շատ տարօրինակ երևույթ էր: Բացի այդ, ամունանալու պահին Հեթուեյն արդեն հղիության 3-րդ ամսում էր:


3. Շեքսպիրի երեխաներից մեկը մահացել է փոքր տարիքում


Առաջին դստեր ծնվելուց հետո Հեթուեյը լույս աշխարհ է բերել երկվորյակների, որոնցից մեկը 11 տարեկանում  մահացել է:


4. Ներկայում Շեքսպիրի հետնորդներից որևէ մեկը ողջ չէ


Գրողի ավագ դուստրը մի աղջիկ է ունեցել, ով, սակայն, հետագայում չի մայրացել: Իսկ նրա կրտսեր դուստրը 3 որդի է ունեցել, ովքեր մահացել են նախքան ամուսնանալը:


5. Շեքսպիրի կյանքում կան «կորուսյալ տարիներ»


Ոչ ոք չգիտի, թե 1578-1582  և 1585-1592 թվականների ընթացքում գրողն ինչով է զբաղված եղել, քանի որ այդ ժամանակհատվածների վերաբերյալ որևէ գրավոր արձանագրություններ չկան:


6. Շեքսպիրի հայրը հայտնի գարեջուր համտեսող էր


Գրողի հայրը` Ջոն Շեքսպիրը, ուներ բազմաթիվ մասնագիտություններ, որոնց շարքում էր նաև գարեջրի համտեսումը:


7. Շեքսպիրի ծնողները, կինն ու երեխաներն անգրագետ էին

Ըստ պահպանված որոշ արձանագրությունների, գրողի ընտանիքի անդամները ոչ գրել գիտեին, ոչ էլ` կարդալ:


8. Լեզվական նորամուծություններ


Ըստ մասնագետների, Շեքսպիրի շնորհիվ է, որ այսօր առօրյա խանգլերենում գործածվում են «ոսկե սիրտ», «կոտրել սառույցը» և «սերը կույր է» արտահայտությունները:


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>