Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրում «Կարպատին» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Գովերլայի» դարպասը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Ղադիմյանը տանտերերի մեկնարկային կազմում էր, իսկ 48-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ. գնդակը դարպասն է ուղարկել Ալեքսեյ Հուտցլյակը:
Այս հաղթանակի շնորհիվ «Կարպատին» վաստակեց 27 միավոր ու բարձրացավ 7-րդ տեղ, իսկ «Գովերլան» 7 միավորով նախավերջին տեղում է: