Թուրքիայում վատթարացել է խոսքի և մամուլի ազատության վիճակը: Այս մասին ասվում է Գերմանիայի Դաշնային կառավարության պաշտոնական պատասխանում Ձախ կուսակցության հարցադրմանը, որն արվել էր կանցլեր Անգելա Մերկելի` Թուրքիա կատարելիք այցի նախօրեին:
«2015-ի նոյեմբերի համեմատ` կարելի է հստակ մատնանշել իրավիճակի վատթարացումը լրագրողների համար», - փաստաթղթի տեքսը մեջբերում է DW.com-ը:
Փաստաթղթում նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը մտահոգությամբ հետևում է Թուրքիայում խոսքի ազատության ոլորտում «որոշ ժամանակ շարունակաբար աճող թերություններին»:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով` ներկա պահին 29 թուրք լրագրող «գտնվում են բանտարկության մեջ կամ նախնական կալանքի տակ»: