Իրանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և նրա ընտանիքին քաղաքական ապաստան է առաջարկել, որտեղից նա կկարողանար շարունակել վարել իր ռազմական արշավը Սիրիայում: Այս մասին հաղորդում է i24news-ը:
Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին հայտնել է, որ Ասադը հրաժարվել է իրանական կողմի առաջարկից:
Ալավիի խոսքով` Ասադն ասել է, որ «իր ընտանիքը, ինչպես և սիրիացի ընտանիքների մնացած հատվածը կմնան Դամասկոսում»:
Ներքին սիրիական ընդդիմության առաջնորդ Իլիան Մասաադի կարծիքով` Ասադի հեռանալու դեպքում երկիրը կպառակտվի: