Սիրիացի հրշեջները փորձում են մարել Հին Դամասկոսի շուկայում բռնկված կրակը, որը տասնյակ խանութներ է բռնկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մաս կազմող տարածքում:
Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը` ընդգծելով, որ շուկան գտնվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկի հանրահայտ Ալ-Համիդիե արևելյան շուկայի հարևանությամբ:
Դամասկոսի քաղաքացիական պաշտպանության ղեկավարը պետական «Սանա» գործակալությանը հայտնել է, որ հրդեհի պատճառը էլեկտրական անսարքությունն է եղել: Վնասներ են կրել մոտ 50 խանութներ: