Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստովանություն է կազմակերպել Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում: Նրա հետ միասին խոստովանություն են անցկացրել նաև մի շարք այլ խոստովանահայրեր:
Ինչպես գրում է The Telegraph-ը` Ֆրանցիսկոս պապն անակնկալ, հայտնվելով Սուրբ Պետրոսի հրապարակում, իր հարգանքի տուրքն է մատուցել Սուրբ տարվա շրջանակներում Երիտասարդության օրվա առթիվ:
Բացօթյա հրապարակում ոչ մի հատուկ հարմարավետություն չի ստեղծվել 79-ամյա պապի համար, ով 16 երիտասարդ աղջիկների և տղաների խոստովանություն է լսել:
Հազարավոր այլ պատանիներ Վատիկանի հրապարակում խոստովանություն են արել 150 քահանաներին: