«Իսլամական պետության» գրոհայինները հարձակում են գործել Լիբիայի հյուսիսային նավահանգստում գտնվող նավթային ընկերության պահակախմբի վրա, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 7-ը վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով արաբական ռազմական աղբյուրը, հարձակումն իրագործվել է առավոտյան Ալ-Բուրայկա նավահանգստային քաղաքից հարավ ընկած հատվածում: Հարձակում իրականացնող գրոհայինները դեպքի վայր են ժամանել 60 մեքենաներով:
Վիրավորների թվում է ընկերության անվտանգության ծառայության ղեկավարը:
Ավելի վաղ Լիբիայում տարհանել էին 3 նավթային հանքավայրերի աշխատակիցներին` մտավախություն ունենալով, որ գործարանները կարող են ԻՊ-ի գրոհայինների թիրախ դառնալ: