Կասպից ծովում այրվող ռուսական լցանավի հրդեհը չեզոքացվել է: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ՌԴ ԱԻՆ-ի Աստրախանի մարզի գլխավոր վարչության մամլո հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տեղեկացմամբ` կրակը մարվել է տեղի ժամանակով 17:06-ի դրությամբ: Կրակի մարման աշխատանքներին մասնակցել են ուղղաթիռներ, Կասպյան նավագնացության ընկերության ռուսական նավերը, ինչպես նաև Ադրբեջանի ԱԻՆ նավը:
Կրակը բռնկվել է առավոտյան, երբ նավը գտնվելիս է եղել Թուրքմենստանի տարածքային ջրերում: Աղբյուրի հաղորդմամբ` լցանավում նավթամթերք չի եղել, այն բեռնված է եղել ջրով` որպես բալաստ: