Գերմանիայում այս տարի կարող է ընդունվել ծանր հիվանդներին բժշկական կանեփ օգտագործելու թույլտվություն տվող օրենքը:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը` ներկայում օրինագիծը գտնվում է ակտիվ մշակման փուլում: Այս մասին ապրիլի 23-ին հայտարարել է Գերմանիայի կառավարության թմրանյութերի քաղաքականության հարցերով լիազոր Մարլենե Մորտլերը:
Մորտլերի խոսքով` ապագայում բուժական նպատակներով կիրառվող կանեփը պետք է ավելի հասանելի լինի ծանր հիվանդների համար, որոնց այն իսկապես օգնում է:
Լիազոր ներկայացուցիչը նշել է, որ համապատասխան օրինագիծը խորհրդարանը պետք է ընդունի դեռ այս տարի:
Թմրամիջոցների մասին գործող օրենքի համաձայն` կանեփ բույսի ցանկացած մասի աճեցումը, արտադրությունը, առևտուրը, ձեռքբերումն ու պահպանումը Գերմանիայում արգելվում է: Բացառություն կարող է արվել Բոննի Դեղամիջոցների դաշնային ինստիտուտի թույլատվությամբ: