Քիչ առաջ Հանրապետական կուսակցության գրասենյակում Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկեց ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը:
Նշենք, որ հանդիպմանը բացառապես ներկա են ՀՀԿ խմբակցության պատգամավորները:
Թե ինչ հարցեր են քննարկվելու Նախագահի հետ հանդիպմանը, ՀՀԿ պատգամավորները չէին մեկնաբանում՝ նշելով, թե տեղյակ չեն:
ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը, մինչ հանդիպումը, լրագրողների հետ զրույցում ասաց, թե նման հանդիպման անհրաժեշտություն կար: «Երևի թե մեզ պետք էր հավաքվել, ինչ-որ հարցեր կան քննարկելու»,-ասաց նա: Հարցին, թե ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումներ նկատի ունի, Աճեմյանը պատասխանեց, թե՝ նաև:
Դիտարկմանը, թե համակարծիք է այն ենթադրություններին, որ այս հանդիպումից հետո և որոշ պաշտոնանկություններ կլինեն, Կարինե Աճեմյանը պատասխանեց, թե դա գուշակությունների շարքից է և խորհուրդ տվեց սպասել մինչև հանդիպման ավարտ: