Իսպանական «Վալենսիայի» ու «Բարսելոնայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլյան գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի հասցեին: Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին հարցրել են, թե արդյոք ֆրանսիացին գտնվում է նույն մակարդակի վրա, ինչ Կրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսսին:
«Պետք է վերլուծել խաղի որոշ որակներ, քանի որ խոսքը տարբեր ֆուտբոլիստների մասին է: Գրիզմանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է: Խոսքը նրա խաղային որակների, կենտրոնացվածության մասին է:
Բազմաթիվ ընկերներ ունեմ «Ատլետիկոյում», եւ նրանք բոլորը հրաշքներ են պատմում Գրիզմանի խաղի ու մարդկային որակների մասին: Նա դեռ երիտասարդ է եւ մեծ ներուժ ունի»,- Վիլյայի խոսքը մեջբերում է «Marca»-ն: