Շոտլանդ գրող Նեն Շեփերդը, ով «Կենդանի լեռը» վեպի հեղինակն է, կհայտնվի 5 ֆունտ ստերլինգ արժողությամբ նոր շոտլանդական թղթադրամի վրա:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, Շեփերդին թղթադրամի վրա պատկերելու համար ընտրել է Շոտլանդիայի Թագավորական բանկը: 10 ֆունտ ստերլինգ արժողությամբ թղթադրամի վրա պատկերվող հայտնի անձին ընտրել են ազգային քվեարկությամբ: Շոտլանդացիներն ընտրել են գիտության առաջխաղացման նվիրյալ Մերի Սոմերվիլին:
Բանկի ներկայացուցիչը նշել է, որ մինչ այդ բանկի թողարկած թղթադրամների վրա որևէ կին չի հայտնվել: Բացի Շեփերդի պատկերից 5 ֆունտ արժողությամբ թղթադրամի վրա կներառվի նաև մի հատված «Կենդանի լեռը» վեպից:
Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2017-ին: